211652_close_icon

Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. 23-ամյա օտարերկրացի կնոջ մարմինը, ով որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանների կողմից, հայտնաբերվել է Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2410 դիտում article-date 13:55 20-10-2025
Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններեւոմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դեմիրճյան փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
 
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են Չեչնիայի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Աիշա Բեյմուրադովայի դին՝ ամբողջությամբ սևացած վիճակում:
 
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
 
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը հոկտեմբերի 17-ից որպես անհայտ կորած որոնվում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչկան բաժնի կողմից, իսկ նրան հայտնաբերել է անշարժ գույքի կազմակերպության աշխատակից 22-ամյա Արտյոմ Ա.-ն:

Տեղի ունեցածը սպանություն է, հանկարծամահություն, թե դժբախտ պատահար, պարզվում է: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր