211652_close_icon
views-count1636 դիտում article-date 11:28 26-06-2014

Թբիլիսիում կանցկացվի հայկական տոլմայի ավանդական 2-րդ մրցույթ-փառատոնը

Հունիսի 29-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի կունենա հայկական տոլմայի ավանդակա փառատոնը: Այս մասին NewsGeorgia-ին հայտնել է Վրաստանի «Շուշանիկ» հայ կանանց միության նախագահ Սուսաննա Խաչատուրյանը: Մրցույթի մասնակիցներն իրենց հետ բերելու են արդեն իսկ պատրաստի ճաշատեսակը, իսկ ժյուրիի անդամները պետք է գնահատեն ինչպես նրա համը, այնպես էլ տեսքը: Հաղթող են ճանաչվելու մրցույթի 3 մասնակիցներ, ովքեր և խրախուսական պարգևներ կստանան մրցույթի կազմակերպիչներից: Տոլման կկարողանան համտեսել բոլոր ցանկացողները: Միջոցառումը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 13:00-ին: Սուսաննա Խաչատուրյանի խոսքով՝ մրցույթ-փառատոնը նպատակ ունի ծանոթացնելու հասարակությանը հայկական ավանդական կերակրատաեսակներին: «Սպասվելիք միջոցառումը հայ տնային տնտեսուհիների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել: Մեզ արդեն իսկ 10-ից ավելի տնային տնտեսուհի է դիմել՝ մրցույթին մասնակցելու համար»,-ասել է Ս. Խաչատուրյանը: Նշենք, որ «Տոլմա-2013»-ն առաջին անգամ անցկացվել է անցյալ տարվա հուլիսին: Մրցույթին մասնակցել էին 12 կանայք, իսկ միջոցառմանը ներկա բազմաթիվ անձինք, այդ թվում՝ օտարերկրացիներ, համտեսելով տոլման, բարձր են գնահատել նրա համային որակները: Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս մրցույթը կազմակերպել է «Շուշանիկ» միությունը՝ «Հայարթուն» կենտրոնի և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի աջակցությամբ:

Նմանատիպ նյութեր