Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի ոլորտում համագործակցության ընթացիկ ուղղություններն ու հնարավոր նոր նախաձեռնությունները։ Քննարկման առանցքում եղել է արտադատական կարգով աշխատանքային վեճերի կարգավորման նախագիծը, որի նպատակն է ներդնել առավել արագ, արդյունավետ և հասանելի մեխանիզմներ՝ աշխատողների և գործատուների միջև առաջացող վեճերի լուծման համար։
Նախարար Թորոսյանը նշել է, որ այս նախաձեռնությունը կարող է էապես բարձրացնել աշխատանքային հարաբերությունների պաշտպանվածության մակարդակը և նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը։
Զրուցակիցները անդրադարձել են նաև սոցիալական գործընկերության ինստիտուտի զարգացման, արհմիությունների դերի հզորացման և աշխատողների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերին։ Նախարարը կարևորել է արհմիությունների ներուժի լիարժեք օգտագործումը՝ ընդգծելով, որ ուժեղ, անկախ և ակտիվ արհմիությունները ժողովրդավարական հասարակության և արդար սոցիալական քաղաքականության անբաժան մասն են։
Նախարար Թորոսյանը կարևորել է նաև արհմիությունների անդամների թվի ավելացումը, կառուցվածքային ամրապնդումը և հանրային քաղաքականության ձևավորման գործընթացներում նրանց ակտիվ ներգրավվածությունը՝ որպես հավասարազոր սոցիալական գործընկեր։
Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են համագործակցությունը խորացնելու և համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ուղղված արդար և հավասարակշռված աշխատանքային հարաբերությունների ապահովմանը։