3803 դիտում
09:39 22-05-2021
Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Այսօր ակտիվորեն շրջանառվում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ իրականացնելու հարցը: Ադրբեջանը փորձում է գծել հայ-ադրբեջանական սահմանը՝ հիմնված խորհրդային շրջանի վարչատարածքային բաժանման հիման վրա։ Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ փոխադարձ սահմանների ճանաչումը եւ կարող է արդյոք մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը հանդիսացող այսօրվա Ադրբեջանը օրակարգ մտցնել երկու երկրների միջեւ խորհրդային վարչատարածքային բաժանման քարտեզները, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի հետ։
Վերջինիս խոսքով, առկա են բազմաթիվ քարտեզներ, որոնք ապացուցում են, որ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ որեւէ այլ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, չեն կարող տարածքային պահանջներ ունենալ. ընդսմին, Հայաստանն ու Արցախն ունեն օրինական տարածքային պահանջներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ:
«Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» 1991 թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտի 2-րդ հոդվածում նշված է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը»: «Եթե ներկայիս Ադրբեջանը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ավելին՝ հրաժարվել է դրանից, ապա ինչպե՞ս կարող է հավակնել Հայաստանի տարածքներին: Այստեղից էլ հետեւություն, որ գոյություն չունեցող եւ դրա իրավահաջորդը չհանդիսացող պետական կազմավորման հետ չի կարող լինել բանակցություն, որեւէ այլ գործընթաց, առավել եւս՝ սահմանազատում»,- նշում է զրուցակիցս»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
6331 դիտում
11:43 21-04-2018
Չարլզը կդառնա Եղիսաբեթ II-ի իրավահաջորդը որպես Ազգերի համագործակցության ղեկավար. BBC
1312 դիտում
15:28 21-05-2020
Իրաքում ձերբակալվել է ալ-Բաղդադիի հնարավոր իրավահաջորդը
4228 դիտում
11:26 09-02-2017
«Չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կըլինի, այսօրվա մեղքը՝ մահացու»․ Վահան Տերյան
Այս բաժնից
1318 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1483 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»