Իրաքում հատուկ ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության չեզոքացված առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ենթադրյալ իրավահաջորդին՝ Աբդել Նասեր Քարդաշին (իրական անունն է Ամիր Մուհամմեդ Սաիդ Աբդել Ռահման ալ-Մաուլյա):
Այդ մասին հայտնել է INA գործակալությունը՝ վայակոչելով արաբական հանրապետության հետախուզությանը։
Որոշ տվյալներով՝ նա ալ-Բաղդադիի հետ ծանոթացել է 2004 թվականին, Իրաքում գտնվող ամերիկյան բանտում, որտեղ երկուսն էլ եղել են կալանավորներ։ Քարդաշն ամերիկյան ահաբեկչական ցուցակում ընդգրկված է 2015 թվականից։ Վաշինգտոնը նրա համար հայտարարել է 5 մլն դոլարի չափով պարգևավճար։
Հիշեցնենք, որ ալ-Բաղդադիի չեզոքացման մասին 2019 թվականի հոկտեմբերի 27-ին հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջինս որոշակի անրամասներ էր հայտնել հատուկ օպերացիայի մասին։