211652_close_icon
views-count64179 դիտում article-date 18:38 21-05-2021

Ինչո՞ւ էին ՀՀ ոստիկանապետի տեղակալի, ՀՀ ՃՈ պետի ներկայությամբ օրինախախտ վարորդներին վարչական պատասխանատվության  ենթարկելու փոխարեն ճանապարհային ոստիկաններն այլ բան առաջարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է,  ճանապարհային ոստիկանության ծառայողները իրենց ուշադրության կենտրոնում են պահում նաև չամրակապված վարորդներին և ուղևորներին:

Մայիսի 19-ին, երբ  նրանց հայտնաբերում էին ճանապարհային  ոստիկանները ոչ թե վարչական պատասխանատվության էին ենթարկում, այլ ցուցաբերում էին մարդասիրական մոտեցում, առաջարկելով, որպեսզի նրանք Ֆրանսիայի հրապարակում տեղադրված փորձասարքի  միջոցով սեփական  մաշկի վրա զգան ամրագոտու պաշտպանիչ դերն ու հատկությունները:

Օրինախախտ վարորդները փորձասարքի վրա անցնելով, զգում էին, որ իրոք անհրաժետություն է ամրագոտի կապելը և խոստանում էին, որ այսուհետ ամրակապվելու են:

Մի քանի քաղաքացիների էլ ամրագոտու  անհրաժեշտությունը ապացուցելու համար փորձասարքի վրա օրինախախտ վարորդներին ցույց տվեց ամրագոտու անհրաժեշտութունը ավտոմեքենան վարելու ընթացքում ՀՀ ոստիկանության  պետին կից հասարակական խորհրդի անդամ,  հասարակական գործիչ Սերգեյ Ղահրամանյանը:

Միջոցառմանը հետևում էին ՀՀ ոստիկապետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՀՀ ճանապարհային  ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, ՀՀ ՃՈ պետի տեղակալ  Նորիկ Սարգսյանը:

Մի քանի վարորդներ  SHAMSHYAN.com-ի թղթակցի  հետ  զրույցում ասում էին. «Սեփական մաշկի վրա զգացինք, որ իրոք  անհրաժետություն է  ամրագոտի կապելը, բայց էսօր լավ պրծանք, «գաին» բարի գտնվեց մեր հանդեպ ու մեր կատարած խախտման համար ոչ թե տուգանեցին, այլ առաջարկեցին փորձասարքի  միջոցով զգալ  ամրագոտու պաշտպանիչ դերն ու նշանակությունը:  Արդեն որոշել ենք՝  առանց ամրակապվելու ավտոմեքենա չենք վարի»:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր