1850 դիտում
16:08 21-05-2021
Երևանում տեղի կունենա երրորդ «GROW» աշխատանքային էքսպոն
2021թ.-ի մայիսի 27-ին ժամը 12:00-ին Թումանյան փողոցի հարակից՝ Սարյան Փարպեցի խաչմերուկում, տեղի կունենա երրորդ <<GROW>> աշխատանքային էքսպոն, որին կմասնակցի շուրջ 2000 երիտասարդ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, շուրջ 50 տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական ոլորտի խնդիրներով զբաղվող փորձագետներ:
Միջոցառումը բացառիկ հարթակ է երիտասարդ մասնագետների, նորավարտների և աշխատանք փնտրող բոլոր անձանց համար` ընդլայնելու մասնագիտական կապերն ու ծանոթանալու աշխատաշուկայում առկա ամենատարբեր հնարավորություններին: Տոնավաճառի ընթացքում մասնակից կազմակերպությունների մասնագետները կներկայացնեն իրենց ընկերություններում առկա թափուր աշխատատեղերը, գործունեության ուղղվածությունն ու առաջնայնությունները: Աշխատանք փնտրող անձինք, իրենց հերթին, կկարողանան տեղում ծանոթանալ հետաքրքրող կազմակերպությունների ազատ հաստիքներին, թողնել ինքնակենսագրական, տալ իրենց հուզող հարցերը։ Այս տարվա մեր գործընկերների շարքում տարբեր ոլորտների ներկայացուցիչ ՀՀ խոշորագույն գործատուներն են, ովքեր իրենց ներկայությամբ կօգնեն կոտրել այն կարծրատիպը, որ աշխատաշուկայում բացակայում են աշխատանքային հնարավորությունները։
Համաժողովի մասին կարող եք տեղեկանալ հետևյալ ֆեյսբուքյան էջերից՝ https://www.facebook.com/yfcarm/ և https://www.facebook.com/uyuarmenia/ :
Միջոցառումն իրականացվում է Youth for Change, United Youth Union հասարակական կազմակերպությունների և Բրյուսովի համալսարանի կարիերայի կենտրոնի հետ համատեղ։
«Երիտասարդները հանուն փոփոխության» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017թ. Դեկտեմբեր ամսին: Իր գործունեության 4 տարիների ընթացքում կազմակերպել է 100-ից ավել համաժողովներ, ֆորումներ և տարբեր ձևաչափերով մի շարք միջոցառումներ, որոնք միտված են եղել երիտասարդների շահերի ու իրավունքների պաշտպանությանը, իրենց և հաջողության պատմություն ունեցող փորձագետների փորձի ու գիտելիքի փոխանակմանը:

Նմանատիպ նյութեր
1992 դիտում
20:54 14-05-2021
Երևանում տեղի կունենա երրորդ #GROW աշխատանքային էքսպոն
1504 դիտում
11:33 15-05-2021
Երևանում տեղի կունենա երրորդ #GROW աշխատանքային էքսպոն, որին կմասնակցեն շուրջ 2000 երիտասարդ
1142 դիտում
17:07 11-10-2015
Մեկնարկել է «Ավելի լավ Երևան» քաղաքաշինական էքսպոն
Այս բաժնից
604 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
973 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
703 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան