1995 դիտում
20:54 14-05-2021
Երևանում տեղի կունենա երրորդ #GROW աշխատանքային էքսպոն
2021թ.-ի մայիսի 21-ին ժամը 12:00-ին Թումանյան փողոցի վրա՝ Սարյան Փարպեցի խաչմերուկում, տեղի կունենա երրորդ #GROW աշխատանքային էքսպոն, որին կմասնակցեն շուրջ 2000 երիտասարդ, մարդկային ռեսուրսի կառավարման մասնագետներ, շուրջ 50 տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ովքեր զբաղվում են երիտասարդական ոլորտի խնդիրներով:
Միջոցառումը ստեղծում է բացառիկ հարթակ երիտասարդ մասնագետների, նորավարտների և առաջատար կազմակերպությունների համար` ընդլայնելու մասնագիտական կապերն ու ծանոթանալու աշխատաշուկայում առկա ամենատարբեր հնարավորություններին:
Տոնավաճառի ընթացքում մասնակից կազմակերպությունների մասնագետները կներկայացնեն իրենց ընկերություններում առկա թափուր աշխատատեղերը, գործունեության ուղղվածությունն ու առաջնայնությունները:
Աշխատանքային էքսպոն, հնարավորություն կընձեռի ընկերություններին ներկայացնելու իրենց թափուր հաստիքները՝ երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալով գտնելու համապատասխան աշխատանք: Համաժողովի մասին կարող եք տեղեկանալ հետևյալ ֆեյսբուքյան էջերի միջոցով՝ https://www.facebook.com/yfcarm/ և https://www.facebook.com/uyuarmenia/ :
Միջոցառումն իրականացվում է Youth for Change, United Youth Union հասարակական կազմակերպությունների և Բրյուսովի համալսարանի կարիերայի կենտրոնի հետ համատեղ։
«Երիտասարդները հանուն փոփոխության» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2017թ. Դեկտեմբեր ամսին: Իր գործունեության 4 տարիների ընթացքում կազմակերպել է 100-ից ավել համաժողովներ, ֆորումներ և տարբեր ձևաչափերով մի շարք միջոցառումներ, որոնք միտված են եղել երիտասարդների շահերի ու իրավունքների պաշտպանությանը, իրենց և հաջողության պատմություն ունեցող փորձագետների փորձի ու գիտելիքի փոխանակմանը:

Նմանատիպ նյութեր
1504 դիտում
11:33 15-05-2021
Երևանում տեղի կունենա երրորդ #GROW աշխատանքային էքսպոն, որին կմասնակցեն շուրջ 2000 երիտասարդ
1850 դիտում
16:08 21-05-2021
Երևանում տեղի կունենա երրորդ «GROW» աշխատանքային էքսպոն
1142 դիտում
17:07 11-10-2015
Մեկնարկել է «Ավելի լավ Երևան» քաղաքաշինական էքսպոն
Այս բաժնից
604 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
973 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
703 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան