Մեկնարկել է «Ավելի լավ Երևան» քաղաքաշինական էքսպոն
«Ավելի լավ Երևան» խորհրդանշակավ անվանումով քաղաքային տնտեսության և քաղաքաշինական նախագծերի էսքպո է Ալ. Թամանյանի արձանի հարևանությամբ։ «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներում այս էքսպոն արդեն ավանդական է։
Ցուցադրությունում վերջին տարիներին Երևանում կառուցված և առաջարկվող նախագծերն են, որոնք ներկայացնում են «Երևաննախագիծ» ՓԲԸ-ն, «Հայնախագիծ» ԲԲԸ-ն, անհատ ճարտարապետներ, ստեղծագործական արհեստանոցներ։ Այսպիսով, էքսպոն քաղաքաշինական ծրագրերի յուրօրինակ հաշվետվություն է քաղաքացիներին, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերին է ներկայացնում Երևանի քաղաքաշինական հայեցակարգերը։
Առանձին տաղավարներնով ներկայացված ամենահին անդրադարձը հենց Երևանի հիմնադրմանն է վերաբերում. Էրեբունի ամրոցի՝ որպես հնագիտական մեծ արժեքի արդիականացման նախագիծն է։ Ցուցահանդեսում ներկայացվել է նաև Երևանի կենդանաբանական այգու` մինչև 2017 թվականի արդիականացման ծրագիրը՝ մանրակերտով։ Ցուցադրված են նաև Երևանի նորակառույց այգիների նախագծերը։
Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նոր հայեցակարգն էլ կարելի է տեսնել ցուցադությունում՝ Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ–ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի համատեղ ծրագիրը։ Այստեղ ներկայացված են լուսավորության նոր՝ էներգախնայող սարքերը, դրանց արդյունավետության, ինչպես նաև դրանցով լուսավորված ու լուսավորվելիք փողոցների մասին տեղեկատվություն։
«Ավելի լավ Երևան»-ում Երևանին բազմակողմանիորեն ծանոթանալու իր առաջարկն է ներկայացրել 360Stories.am կայքը։ Երևանը թռչնի թռիչքի բարձրությունից, 360 աստիճան համայնապատկերներ... և այս ամենը որպես սմարթֆոնի հավելված։