3966 դիտում
10:51 21-05-2021
Ինչպես է տարբերվում իսկական դաշնակիցը ոչ դաշնակիցներից․ ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցնե՞րն են․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անցած տարվա նոյեմբերին գրել էի, որ հիմա անգամ 4-րդ դասարանի աշակերտն է հասկանում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան կհարձակվեն Սյունիքի վրա: Անմիջապես պարզվեց, որ սխալվում էի. բազմաթիվ հասուն մարդիկ ինձ առարկում էին, որ նման բան տեղի չի ունենա՝ մենք ՀԱՊԿ անդամ ենք, ՀՀ տարածքի նկատմամբ ոտնձգությունը կնշանակի Ռուսաստանի հանդեպ ոտնձգություն եւ այլն: Տրամաբանությունն այս էր. քանի որ Արցախի խնդրից պրծել ենք, հիմա արդեն նորմալ կյանք է սկսվելու: Մանրամասն չանդրադառնամ, թե ինչու ես այդ տրամաբանության հետ համաձայն չեմ, բայց երկու խոսք ասեմ ՀԱՊԿ-ի մասին:
Չորեքշաբթի օրը կայացավ այդ կազմակերպության արտգործնախարարների նիստը, որի օրակարգային հարցերից էր Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի տարածք: Հնչեցին լղոզված ձեւակերպումներ, իսկ Սերգեյ Լավրովը կրկնեց իր առաջարկը՝ միջնորդական առաքելություն ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ իր ձեւակերպմամբ, «սահմանազատման աշխատանքներում»:
Իսկ հիմա, խնդրեմ, պատկերացրեք, որ ՆԱՏՕ-ի արտգործնախարարները հավաքվում են եվրոպական մի մայրաքաղաքում եւ քննարկում են Բալթյան երկրներից մեկի բողոքն այն մասին, որ Ռուսաստանը մի քանի տեղ խախտել է այդ երկրի սահմանները եւ ներխուժել է դրա ինքնիշխան տարածք: Ինչպե՞ս է դրան արձագանքելու ՆԱՏՕ-ն. այդ կազմակերպության ենթադրյալ ժողովը հանդես կգա շատ կոշտ հայտարարությամբ, որն անպայման խիստ նախազգուշացում կպարունակի՝ եթե Ռուսաստանը չլքի այդ տարածքը, ապա ՆԱՏՕ-ն ստիպված կլինի դիմել համարժեք քայլերի: ԱՄՆ պետքարտուղարն էլ հաստատ չի հայտարարի թե պատրաստ է միջնորդ հանդիսանալ Ռուսաստանի եւ այդ երկրի միջեւ:
Դրանով է տարբերվում լուրջ կազմակերպությունը թղթի վրա գոյություն ունեցող կազմակերպությունից, ինչպես նաեւ՝ իսկական դաշնակիցները ոչ դաշնակիցներից: Անշուշտ, Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ձգտում է ունենալ հավասարապես լավ հարաբերություններ, բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի մնացած երկրները՝ Բելառուսը, Տաջիկստանը, Ղազախստանը եւ Ղրղըզստանն ավելի լավ հարաբերություններ ունեն կազմակերպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ, քան կազմակերպությանն անդամակցող Հայաստանի:
Բացի օբյեկտիվ հանգամանքներից՝ կարելի է արձանագրել, որ ներկայիս իշխանությունը շատ վատ է աշխատում (եթե ընդհանրապես աշխատում է) այդ երկրների հետ: Իսկ ՀԱՊԿ-ի հետ աշխատանքի մակարդակի մասին վկայում է այն, որ նրանք «բռնում էին» այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5394 դիտում
10:32 15-04-2016
Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ. «Առավոտ»
2175 դիտում
10:35 20-05-2016
Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, բայց դա չի նշանակում, որ չպիտի Ռուսաստանում բարեկամ փնտրենք. «Առավոտ»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»