211652_close_icon
views-count1307 դիտում article-date 09:39 21-05-2021

Միջազգայնորեն հաստատված սահմանների անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ զգայուն են աշխարհի բոլոր պետությունները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ պետություններից հերթականը՝ Հնդկաստանն արտահայտեց իր դիրքորոշումն Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի սահմանների խախտման վերաբերյալ:

Ադրբեջանի նման վարքագիծն այսպես թե այնպես ստանալու է միջազգային արձագանք, ինչը լիովին օրինաչափ է: Այսօր խոսքը գնում է Հայաստանի ինքնիշխան սահմանների խախտման մասին: Միջազգայնորեն հաստատված սահմանների անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ զգայուն են աշխարհի բոլոր պետությունները: Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է երկու պետությունների բանակցությունների միջոցով լուծել հիմնահարցը, ապա առաջին հերթին նախ պետք է ներկայանա բանակցություններին, այնուհետեւ իր զինված խմբավորումները դուրս բերի ՀՀ տարածքից:

Եթե իրադարձությունների զարգացման նման ընկալում չլինի ադրբեջանական կողմից, ապա ՀՀ ՊՆ-ն արդեն հայտարարել է, որ լիազորված կլինի համապատասխան, նաեւ ուժային միջոցներով վերականգնել իր երկրի տարածքային ամբողջականությունը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր