211652_close_icon
views-count1360 դիտում article-date 19:29 20-05-2021

Լապորտան ցանկանում է «Բարսելոնա» հրավիրել Ռայկարդին

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը կարող է վերադառնալ կատալոնական ակումբ:
 
58-ամյա մասնագետի թեկնածությունը քննարկվում է «Բարսայի» ղեկավարությունում: Հիշեցնենք, որ հենց Ռայկարդն էր առաջին մարզիչը, որը 2003 թվականին ակումբի նախագահ Ժոան Լապորտայի կողմից հրավիրվեց:
 
«Բարսայի» առանցքային խաղացողները, ինչպես նաև նախկին լեգենդները, լավ են վերաբերվում Ռայկարդին:
 
Նշվում է, որ այդ դեպքում Կատարի «Ալ-Սադ» ակումբը ղեկավարող Չավին կարող է դառնալ «Բարսելոնայի» երկրորդ թիմի մարզիչը, իսկ հետո գլխավորել հիմնական թիմը:
 
Ներկա պահին «Բարսելոնան» դեռ հստակ չի կողմնորոշվել ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի պաշտոնանկության հարցում:
 
Ռայկարդն առանց աշխատանքի է 2013 թվականից: Նրա վերջին թիմը Սաուդյան Արաբիայի հավաքականն էր: Դեռ պարզ չէ, կկարողանա արդյոք Լապորտան Ռայկարդին համոզել վերադառնալ մարզչական գործունեությանը, քանի որ վերջինս արդեն 8 տարի է, Ամստերդամում է բնակվում իր կնոջ և երկու երեխաների հետ:

Նմանատիպ նյութեր