211652_close_icon
views-count1739 դիտում article-date 22:57 17-11-2021

Լապորտան չի բացառել Մեսիի և Ինյեստայի վերադարձը

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Դանի Ալվեսի վերադարձին նվիրված շնորհանդեսին անդրադարձել է Լիոնել Մեսիի և Անդրես Ինյեստայի վերադարձի հավանականությանը:
 
«Ես ոչինչ չեմ բացառում: Դա եղավ Դանիի հետ, որն ինքն ասաց, թե տարիքն ընդամենը թիվ է: Բացի այդ, նա արեց ֆինանսների հետ կապված առավելագույնը:
 
Լեոն և Անդրեսը երկու մեծագույն ֆուտբոլիստներ են: Չեմ կարող կանխագուշակել, ինչ կլինի վաղը, նրանք երկուսն էլ խաղում են:
 
Մենք միշտ հետևելու ենք նրանց, սակայն ներկա պահին նրանք պայմանագրերով կապված են այլ ակումբների հետ: Բայց կյանքն անկախատեսելի է», ասել է Լապորտան:
 

Նմանատիպ նյութեր