211652_close_icon
views-count1894 դիտում article-date 18:29 27-12-2021

Լապորտան խենթացել է Հոլանդին ձեռք բերելու գաղափարից

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան շատ է ցանկանում համոզել «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին՝ տեղափոխվել կատալոնական ակումբ:
 
Իսպանական լրատվամիջոցների համաձայն, Լապորտան պարզապես խենթացել է նորվեգացուն ձեռք բերելու գաղափարից:
 
«Բարսայի» նախագահի կարծիքով, հոլանդի տրանսֆերը կարելի է համեմատել իր նախագահական առաջին ժամկետում՝ 2003 թվականին, Ռոնալդինյոյի ձեռք բերման հետ:
 
Ինքը՝ Հոլանդը, իր գործակալ Մինո Ռայոլային հասկացնել է տվել, որ նոր թիմում ցանկանում է լինել առաջատար խաղացողը:

Նմանատիպ նյութեր