Արցախում ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ
Կրակոցն արձակվել է Սոս գյուղի մոտ՝ դիրքերի թիկունքում աշխատող տրակտորի ուղղությամբ։
Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրեսը»։
Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրեսը»։
Կրակոցն արձակվել է Սոս գյուղի մոտ դիրքերի թիկունքում աշխատող տրակտորիստի ուղղությամբ։
Քաղաքացին վնասվածքներ է ստացել, բայց ոչ թե հրազենից, այլ տրակտորի դիմապակու փշրված ապակիներից։
Թշնամին կրակը դադարեցրել է ռուս խաղաղապահների միջամտությունից հետո միայն։
Արցախի ներքին գործերի նախարարությունից լուրն առայժմ չեն հաստատել։