10194 դիտում
12:52 21-05-2021
Ադրբեջանցիները 7 րոպե թիրախային կրակ են վարել. Շոշի մոտ տեղի ունեցած դեպքի մանրամասները
Շոշ գյուղի մոտ ինժեներական աշխատանքներ իրականացնող բնակչի, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների ուղղությամբ հակառակորդի կողմից կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա գրառում է արել Facebook–ում։
«Մայիսի 17-ին՝ ժամը 17։05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող, Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակչի էքսկավատորի և մարտական դիրքի անձնակազմի ուղղությամբ»,–գրել է Աբրահամյանը։
Կրակոցների հետևանքով ամբողջությամբ վնասվել են էքսկավատորի դիմային և ձախ կողային դռան ապակիները՝ պատճառելով գույքային վնաս: Ըստ էության, հանցագործությունն ավարտին չի հասցվել այն պատճառով, որ աշխատանք կատարող քաղաքացիական անձը և ժամկետային զինծառայողներն այդ պահին կարողացել են պատսպարվել։
Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ Հադրութի ռազմական ոստիկանության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերի (սպանության), ինչպես նաև 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Նմանատիպ նյութեր
4979 դիտում
13:21 28-07-2022
Ադրբեջանցիները մոտ 20 րոպե կրակ են վարել Թաղավարդի և Կարմիր շուկայի ուղղությամբ. տուժածներ չկան
9696 դիտում
18:46 20-05-2021
Արցախում ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ
Այս բաժնից
2146 դիտում
23:46 07-02-2025
Կանդազի վերջին մարտը. պատմում է հետախույզը․ «Հետք»
1330 դիտում
23:40 07-02-2025
Մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել, և այն մեր կյանքում պիտի չկրկնվի. Բագրատ Սրբազան
976 դիտում
23:30 07-02-2025
Լևոն Վարդանյանը՝ Երևանի պատվավոր ճարտարապետ