211652_close_icon
views-count2581 դիտում article-date 10:37 05-07-2016

Հակառակորդը ինքնաձիգերից և գնդացիրներից ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակել է տիրել հարաբերական անդորր, բացառությամբ հարավային և հյուսիսարևելյան ուղղությունների: Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նշված հատվածներում հակառակորդը, հիմնականում ինքնաձիգերից և գնդացիրներից, մի քանի ոչ թիրախային կրակոցներ է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Նմանատիպ նյութեր