211652_close_icon
views-count1421 դիտում article-date 19:58 19-05-2021

«Ատլետիկոյի» նախագահ. Կցանկանայինք վերադարձնել Գրիզմանին

«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն անդրադարձել է Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնայից» վերադառնալու հավանականությանը:
 
«Ցանկացած թիմի խելքը կգնար Գրիզմանի համար: Ես կցանկանայի նրան վերադարձնել, սակայն չեմ կարծում, որ «Բարսան» ցանկանում է նրան վաճառել: Նա էլիտար խաղացող է: Նա Բազմաթիվ հրաշալի մրցաշրջաններ է անցկացրել «Ատլետիկոյում»:
 
Ֆելիքսի հեռանալու որևէ տարբերակ չկա: Նա պիտի հարմարվի: Նա լինելու է համաշխարհայիրն ֆուտբոլի կարևորագույն խաղացողներից մեկը: Ֆուտբոլիստները մեքենա չեն, նրանք լավ ու վատ օրեր են ունենում: Ֆելիքսը մեր թիմին շատ փառահեղ պահեր է պարգևելու», ասել է Սերեսոն:

Նմանատիպ նյութեր