«Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է միանգամից երկու բարձրակարգ հարձակվող ձեռք բերելլ
Մանկունյանցիները ցանկանում են ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատային և «Ատլետիկոյի» առաջատար Անտուան Գրիզմանին` հաշվի առնելով Ուեյն Ռունիի հավանական հեռանալն ու Զլատան Իբրահիմովիչի վնասվածքը, որի պատճառով նա բաց կթողնի 9 ամիս:
Հաջորդ մրցաշրջանում Ժոզե Մոուրինյոն ցանկանում է առջև գծում տեսնել Մորատա-Գրիզման-Ռեշֆորդ հարձակողական եռյակը:
«Ռեալը» Մորատային գնահատում է մոտ 45 մլն եվրո` ակնկալելով փոխարենը ստանալ «ՄՅՈւ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեային: