1906 դիտում
12:55 02-04-2014
Մենք կցանկանայինք տեսնել Ռուսաստանը ժողովրդավարական, միավորված և հաջողակ երկիր. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի BBC-ի ռուսական թևին հարցազրույց է տվել: Վերջինս խոսել է Ղրիմի իրադարձություններից՝ ասելով.
«Ռուսաստանի հետ Ղրիմն ապագա չի ունենալու: Ռուսաստանն իրեն նման կերպ պահելով՝ կորցնելու է տարածքային ամբողջականությունը»:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր «ղրիմյան ավանտյուրայով» արագացնում է սեփական կործանումը:
«Կարծում եմ, որ ոչ միայն Ռուսաստանի հետ Ղրիմն ապագա չունի, այլ նաև Աբխազիան և Հարավային Օսիան: Անկումը լինելու է ընտրություն, բայց ոչ հարևան երկրների ընտրությունը: Մենք կցանկանայինք տեսնել Ռուսաստանը ժողովրդավարական, միավորված և հաջողակ: Այնպես որ հենց Պուտինն «ընկնի», իսկ դա անխուսափելի է, նա ոչ միայն կհեռանա գրավյալ տարածքներից, այլ նաև Ռուսաստանի ներսում կլինեն շատ մեծ խնդիրներ, որոնք ժառանգված կլինեն նրանից»,-եզրափակել է խոսքը Սաակաշվիլին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
814 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1288 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
826 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել