211652_close_icon
views-count3393 դիտում article-date 20:08 18-05-2021

Կարմիր Շուկայի բնակիչները թույլ չեն տվել, որ հակառակորդի շարասյուն անցնի. նրանք պատրաստվում են ամեն օր այդպես անել

Հակառակորդն Արցախում տարբեր ուղղություններով տարածքային առաջխաղացում է ունեցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ինչ Սյունիքի դեպքերը սկսվել են, այդ օրերից սկսած նաեւ Արցախում է անհանգիստ իրավիճակը, սակայն շատ առաջ չեն կարողանում գալ, որովհետեւ այստեղ մետրերով պետք է գան։ Երեկվա դրությամբ ինֆորմացիա ունեմ, որ Չարեքթարի ուղղությամբ էին եկել եւ փորձել դիրքավորվել, սակայն բնակիչների ջանքերով, նաեւ Հաթերքի բնակիչների շնորհիվ նորից հետ են գնացել իրենց ելման դիրքեր»,- նշեց նա։

Անդրադառնալով Կարմիր Շուկայի տարածքով հակառակորդի ավտոշարասյան անցնելուն եւ այդ առնչությամբ բնակիչների անհանգստությանը՝ Արցախի պատգամավորն ասաց.

«Կարմիր Շուկայի տարածքով ամեն օր են անցնում։ Նոյեմբերի 10-ից հետո դա միակ ճանապարհն է, որով անցնում են դեպի Շուշի։ Քանի որ բեռնատարների այնքան երկար շարք է, որը ժամեր է տեւում, մինչեւ իրենք անցնում են, այսօր բնակիչները փորձել են թույլ չտալ։ Բնակիչները շատ հաստատակամ էին եւ որոշել են ամեն օր այդպես անել, մինչեւ հարցին լուծում տրվի։ Նրանց դիտարկմամբ՝ ինչո՞ւ այսօր ադրբեջանցին կարող է անցնել մեր տարածքներով, իսկ մենք չենք կարող օրինակ՝ Քարվաճառով գնալ Հայաստանի Հանրապետություն»։

Նմանատիպ նյութեր