211652_close_icon
views-count382 դիտում article-date 21:23 13-10-2026

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի փոխվարչապետ, ԱԳՆ Ֆուադ Հուսեյնի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ընդգծվել է խաղաղության հետևողական ամրապնդման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում հարցերի:

Նմանատիպ նյութեր