211652_close_icon
views-count44329 դիտում article-date 11:57 27-03-2015

Հակառակորդի կողմն անցած Անդրանիկը պրոբլեմատիկ ընտանիքում է ապրել. նա սիրած աղջիկ է ունեցել, աշխատավարձը միշտ հայրն է ստացել և որդուն թույլ չի տվել որևէ մեկի հետ ընկերություն անել ու ավելին

Հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը պրոբլեմատիկ ընտանիքում է մեծացել` մոր հոգեկան առողջությունը լավ չէ, իսկ հայրը նամարդ մարդ է եւ թույլ չի տվել, որ որդին որեւէ մեկի հետ ընկերություն անի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը: «Հայրը թույլ չէր տալիս, որ որդին որեւէ մեկի հետ ընկերություն անի: Այս տարիների ընթացքում անգամ 1000 դրամ չի տվել, որ տղան գնա, մի միջոցառման մասնակցի: Իսկ, երբ Անդրանիկը պայմանագրային զինծառայության անցավ, քարտը հայրը ձեռքից վերցրել էր եւ ինքն էր տղայի աշխատավարձը ստանում: Մեքենա էին գնել, բայց թույլ չէր տալիս, որ տղան վարի: Թույլ չէր տալիս, որ տունը ընկեր, բարեկամ բերի, հետները մի բաժակ բան խմի: Տղան էլ երեւի չդիմացավ, թողեց, անցավ, էլի»,- մանրամասնեց գյուղապետը: Նա նաեւ նշեց, որ դիրքերում ծառայակիցների հետ շատ լավ հարաբերություններ է ունեցել: «Մեր բոլոր տղերքն իրար հետ եղբոր պես են: Ես էլ եմ այնտեղ եղել եւ անձամբ համոզվել: Քեֆդ գալիս էր նրանց փոխհարաբերություններից, ոնց որ ախպերը` ախպոր հետ: Դա ընտանեկան խնդիր էր»,-նշեց գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը սիրած աղջիկ ունեցե՞լ է, պատասխանեց, որ այս գյուղում հավանած աղջիկ ունեցել է, բայց նրա ձեռքը խնդրելու, նշան դնելու քայլեր Անդրանիկի կողմից չեն ձեռնարկվել: Հավանաբար չի համարձակվել դիմել այդ քայլին: Մեկ այլ հարցին, թե Անդրանիկի հարազատները միջոցներ ձեռնարկո՞ւմ են նրան հետ բերելու ուղղությամբ, պատասխանեց. «Անդրանիկը ի՞նչ հարազատ ունի: Հայրն ու մայրն են, էլի: Կարմիր Խաչի ներկայացուցիչները եկան գյուղ, ես էլ էի այնտեղ, ասացին, որ եթե ադրբեջանական կողմը համաձայնություն տա, իրենց ներկայացուցիչները կտեսակցեն Անդրանիկի հետ: Բայց այս պահին դեռ ոչ մի նորություն չկա»: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող, 24-ամյա Անդրանիկ Արարատի Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից է, ընտանիքի միակ տղան: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել էր , որ ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր նման քայլի պատճառ դառնալ, քանի որ Անդրանիկին ոչ ոք չի նեղացրել: Ապրելու հետ խնդիր չեն ունեցել: Ավելին` վերջերս մեքենա են գնել: «Ծառայությունից հետո նա պայմանագրային զինծառայության է անցել: Ծնողները գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում: Քույրն ամուսնացած է: Ծառայակիցները, սակայն, վերջին օրերին նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարք են նկատել: Ավելին չեմ կարող ասել»,- նշել էր գյուղապետը: Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 22-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր