Արտակարգ իրավիճակը Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ պահպանվում է․ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը խոստացավ, որ փլուզված հատվածում կսկսեն հենապատի կառուցումը, բայց խոսքը «օդ դուրս եկավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
SHAMSHYAN.com-ը հունիսի 11-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արագածոտնի մարզի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ մոտ 16 մետր երկարությամբ ճանապարհի հողի փլուզման մասին, ինչը վտանգ էր առաջացնում, որ փլուզումը կշարունակվի։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կարելի է ասել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ոչինչ չի արել, մինչդեռ խոստացել էին, որ 10 օրվա ընթացքում ճանապարհի հենապատի կառուցման աշխատանքների մեկնարկը կտրվի, բայց ստացվում է, որ այս դեպարտամենտում որոշ դեպքերում խոսքն ու գործը իրարից կիլոմետրերով հեռու են։ Խնդիրը հրատապ լուծելու համար պետք է միջոցներ ձեռնարկվեն, քանի որ առաջիկայում նաև ձմեռ է, իսկ այդ հատվածում միշտ ձյան առատ տեղումներ են լինում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 11-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էինք հրապարակել Արագածոտնի մարզում հորդառատ անձրևի պատճառով Շենավան-Արագյուղ տանող ճանապարհին՝ Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ տեղի ունեցած դեպքի մասին, երբ հողի փլուզման հետևանքով երթևեկությունը նշված վայրում դարձել էր վտանգավոր։
Հրապարակումից հետո պատասխանատուները խոստացել էին, որ կարճ ժամանակում սկսվելու էին հենապատի կառուցման աշխատանքները, մինչ այդ սակայն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները ոստիկանական ժապավեններով տարածքը սահմանազատել էին։
Հուլիսի 16-ին պարզվել էր՝ ոչ մի աշխատանք չէր իրականացվել, ճանապարհի այդ հատվածը գտնվում էր բարձիթողի վիճակում, չկային անհրաժեշտ լուսային նախազգուշացնող փարոսիկներով հատուկ լուսարձակներ, ժապավեններ և տեղադրված չէին ցուցանակներ, որոնք կազդարարեին, որպեսզի վարորդները տեղեկանային, որ ճանապարհը գտնվում էր ոչ բարվոք վիճակում։
Մինչդեռ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հենց դեպքի երկրորդ օրն էր հորդորել, որպեսզի իրականացնեին աշխատանքներ։ Բայց ինչպես ականատես էին եղել, նույն վիճակն էր։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Հորդառատ անձրևի պատճառով Արագածոտնի մարզից դեպի Կոտայքի մարզ՝ Շենավան-Արագյուղ տանող ճանապարհի մոտ 16 մետր երկարությամբ՝ ժողովրդին հայտնի Աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ, ճանապարհի հողի փլուզում էր տեղի ունեցել։
Բարեբախտաբար տուժածներ չկային, սակայն ճանապարհի փլուզման հետևանքով երկաթե արգելապատնեշները հայտնվել էին ձորում։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել էին տարածքը, իբրև պաշտպանիչ պատնեշ կապել էին ոստիկանական ժապավենով, իսկ ժամանած ճանշինը մոտ 50 մետր երկարությամբ տարբեր հատվածներում տեղադրել էր քարեր։
Կար վտանգ, որ ամեն պահի հնարավոր է ճանապարհի փլուզումը շարունակվեր: Իսկ այդ հատվածով տրանսպորտային միջոցների շարժը բավականին շատ էր, այդ թվում՝ բեռնատարների մասնակցությամբ։
Ճանապարհը վերջերս էր հիմնանորոգվել ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, որն իրականացվել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից, ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը պետք է հրատապ «Ճանապարհային դեպարտամենտին» պարտավորեցներ բետոնե հենապատ կառուցեին այդ հատվածում, իսկ մինչ այդ տեղադրեին անհրաժեշտ անվտանգության պարագաներ, այդ թվում՝ լուսային, քանի որ եթե լույսով վարորդները նկատում էին, որ ճանապարհը պետք է անցնեին զգույշ, ապա գիշերային ժամերին հնարավոր է վարորդները չկողմնորոշվեին ու տեղի ունենային արտակարգ դեպքեր։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։