Ավտովթար՝ Երևանում․ Սարալանջի պողոտայում բախվել են 2 «Nissan»-ները, «Mitsubishi»-ն և «Chevrolet»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Սարալանջի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Մխիթար Բ․-ի վարած «Nissan» մակնիշի, Երևանի բնակիչներ 47-ամյա Վարդգես Պ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, 36-ամյա Հովհաննես Ե․-ի վարած «Nissan» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ազատ Հակոբյանը, պարեկներ Գեղազնիկ Շահինյանը և Ռուզաննա Մուսայելյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։