Երևանում հերթական անգամ թալանել են Շենգավիթում հայտնի «Հավերժություն» սգո սրահը․ Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, ով սգո սրահին պատճառել է խոշոր չափի նյութական վնաս
Սեպտեմբերի 15-ին հերթական գողության դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց փողոցի 1 հասցեում գործող «Հավերժություն» սգո սրահի տարածքում տեղադրված՝ ծաղկեպսակ պատվիրելու վճարային տերմինալը կոտրել են և այնտեղի գողացել դրամապահոցը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, և Երևանի բնակիչ 36-ամյա Արամ Ս.-ն հայտնել է, որ սեպտեմբերի 14-ին ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 15-ը ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը սգո սրահի տարածքում կոտրել է վճարային տերմինալը և այնտեղից գողացել դրամապահոցը․ այդ կերպ իրեն պատճառվել է մոտ 1 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շենգավիթի համայնքային ոստիկանները տաք հետքերով ու օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ գողությունը կատարել է մշտական բնակության վայր չունեցող 26-ամյա Հայկ Հ.-ն և ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ՝ տաք հետքերով հայտնաբերել են նրան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ «Հավերժություն» սգո սրահից գողություն է կատարվում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, 2025թ․ նոյեմբերի 3-ին տեղեկություն էինք հրապարակել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում սգո սրահներից մեկում կատարված արտակարգ դեպքի մասին։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ոչ միայն պարզել էին դեպքի հանգամանքները, այլև հայտնաբերել էին կասկածյալներին։
Շենգավիթի ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բագրատունյաց պողոտա 44/2 հասցեում գործող «ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈւՆ ԷՅ-ԷՄ» ՍՊԸ-ին պատկանող սգո սրահից գողության փորձ էին կատարել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 31-ամյա Բուփաթի Ռաջենդրանն ու 29-ամյա Սիվագանեշ Ռաջենդրանը։
Վերջիններիս Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել էին Ջանիբեկյան փողոցում և գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրանց ձերբակալել և տեղափոխել էին ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ձերբակալության պահին նրանք եղել էին Ս. Ռաջենդրանի կողմից շահագործվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայով։
Արդեն ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստերի ճնշման տակ Բ. Ռաջենդրանը խոստովանել էր, որ գողության փորձը իրենք կատարել էին հոկտեմբերի 27-ին և տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին սգո սրահի ապակիները գողություն անելու նպատակով, սակայն ոչինչ չգողանալով դուրս էին եկել այնտեղից և նշված «Nissan»-ով հեռացել։
Նշված անձինք ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։