Սահմանամերձ գյուղերի բնակիչները հակառակորդի կրակոցից ոչ միայն չեն հուսալքվում, այլ զուռնա-դհոլով այնպիսի հարսանիք են անում, որի ձայնը հակառակորդի ականջին է հասնում
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կրակոցները նվազել են, բայց գյուղերի բնակիչները զգուշավորություն են պահպանում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղակցի հետ զրույցում ասացին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները:
Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խոցված ուղղաթիռի անձնակապմի դուրսբերումից հետո կրակոցներն անհամեմատ շատացել էին, բայց արդեն քիչ-քիչ նվազում են:
«Բայց դա բնակիչների զգուշավորությունը թուլացնելու առիթ չէ: Ամեն պահի կարող են ակտիվացնել եւ վնաս տալ: Մարդիկ շարունակում են սահմանափակ տարածքներով տեղաշարժվել եւ մեկը մյուսի նկատմամբ ուշադիր լինել»,- ավելացրեց գյուղապետը:
Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանն էլ ասաց, որ թուրքերն արդեն մեզանից վախենում են: «Կարծում եմ՝ էլ ռիսկ չեն անի մեզ վրա կրակել: Բայց դա չի նշանակում, որ մեր զգոնությունը պետք է թուլացնենք: Իսկ այս պահին գյուղում զուռնա-դհոլով հարսանիք ենք անում, որի ձենը նրանց ականջին էլ է հասնում»,- ասաց գյուղապետը: