9122 դիտում
12:09 22-01-2015
Հակառակորդի կողմից սպանված 34-ամյա Արմանի հարազատներին այդպես էլ չեն կարողացել հայտնել նրա մահվան լուրը. նրանք հիվանդանոցում են պարզել եղելությունը
Տավուշի մարզում հունվարի 21-ին հակառակորդի կրակոցից զոհված 34-ամյա Արման Ռաշիդի Ուդումյանի հարազատներին այդպես էլ ոչ ոք չի կարողացել հայտնել մահվան լուրը. ասել են, որ Արմանը վիրավորվել է: Նրանք, գնալով հիվանդանոց, պարզել են, որ մահացել է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:
«Ամբողջ գյուղն է սգի մեջ: Դե, պատկերացրեք, թե տան անդամները ինչ վիճակում են, հատկապես երեխաները: Մեծ աղջիկն արդեն 6-րդ դասարանում է, ու չգիտես էլ՝ ինչպես մխիթարես»,- ասաց գյուղապետը եւ ավելացրեց, որ Արմանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզում հունվարի 21-ին հակառակորդի կրակոցից զոհվել է 34-ամյա Արման Ռաշիդի Ուդումյանը, սակայն անգամ գյուղապետն այդ լուրը չէր կարողացել նրա ընտանիքի անդամներին հայտնել: Հորն էլ ասել էին, թե որդին վիրավորվել է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Վ. Բաղմանյանը: Նրանից տեղեկացել էինք նաև, որ Արմանը 3 անչափահաս երեխա ունի: Արդեն մի քանի տարի պայմանագրային զինծառայող էր: «Ամբողջ գյուղը հավաքվել է իրար գլխի եւ սգում է Արմանի մահը, բայց ոչ ոք համարձակություն չի հավաքում այդ լուրը հայտնել հարազատներին»,- ավելացրել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1378 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4816 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած