211652_close_icon

Լևոն Տեր–Պետրոսյանը կլինի վարչապետի թեկնածուն, եթե ՀԱԿ–ը մասնակցի ընտրություններին

views-count3725 դիտում article-date 16:48 16-05-2021
Armeniasputnik.am-ը գրում է. Ըստ ՀՀ առաջին նախագահի` ՀԱԿ ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որ մեր երկրում ողջախոհության ճրագը չմարի:Եթե «Հայ Ազգային Կոնգրեսը» մասնակցի առաջիկա ընտրություններին, ապա վարչապետի թեկնածուն կլինի Լևոն Տեր–Պետրոսյանը։ Այս մասին ՀԱԿ համագումարի ժամանակ հայտարարեց  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Եթե ՀԱԿ վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,–ասաց նա:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր