211652_close_icon
views-count8884 դիտում article-date 15:45 26-12-2025

ՀԱԿ-ը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն է Լևոն Զուրաբյանը

Ուզում եմ տեղեկացնել, որ այն, ինչ ասում եմ, անշուշտ, քննարկվել և համաձայնեցվել է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Տեղյակ եմ պահում, որ միաձայն որոշվել է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին ասել է Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության որոշումը:

«Երկրորդ որոշումն է՝ կուսակցության վարչապետի թեկնածու առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր