6 մլն․ դրամի, 2000 դոլարի ու ոսկյա զարդերի գողություն՝ Գյումրու Վարդ-Բաղ թաղամասում․ կասկածյալը կին է․ aravot.am
Aravot.am-ի տեղեկություններով՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել գողություն կատարելու դեպքի առթիվ, որը տեղի է ունեցել դեռ երեք տարի առաջ։
Ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցները հոկտեմբերի 21-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 55-ամյա կինը, դեռ երեք տարի առաջ բնակվելով իր ծանոթի՝ Վարդ-Բաղ թաղամասում գտնվող հողամասի տարածքում տեղադրված տնակում, մեծ գումար ու թանկարժեք ոսկեղեն է գողացել։
Այդ նույն օրը երեկոյան տնակի սեփականատերը ևս նույնաբովանդակ հաղորդում է ներկայացրել ոստիկանության Մուշ բաժին։ Նա նշել է, որ 2024 թվականի փետրվարին իր տնակում բնակություն հաստատած կինը գողացել է 6․000․000 ՀՀ դրամ, 2000 ԱՄՆ դոլար, 200․000 ռուբլի և մոտ 1,5 միլիոն արժողությամբ ոսկեղեն։ Տանտերը նշել է, որ նախկինում չէր ուզում դիմել իրավապահներին, քանի որ իր տնակում բնակություն հաստատած կինը ժամանակ էր խնդրել գողոնը վերադարձնելու համար։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում