211652_close_icon
views-count1334 դիտում article-date 21:28 12-05-2021

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորն արժանացել է «Համագործակցության աստղեր» մրցանակին

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն արժանացել է «Համագործակցության
աստղեր» միջպետական մրցանակին:

ԱՊՀ երկրների հումանիտար «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի հանձնման
խորհուրդը հրապարակել է 2020-ի դափնեկիրների անունները: Մրցանակին հավակնում էր 13 թեկնածու
9 երկրից: Ժյուրիի որոշմամբ «Համագործակցության աստղեր» մրցանակին է արժանացել 9 թեկնածու։

Հաղթողները պարգևատրվել են նաև 2 միլիոն ռուբլիով (մոտ 14 միլիոն ՀՀ դրամ): Դափնեկիրների
պարգևատրման արարողությունը կկայանա աշնանը Ուզբեկստանում կայանալիք գիտական և
ստեղծագործական մտավորականության ֆորումին:

«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակը սահմանել է 2009թ․ԱՊՀ մասնակից
պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության
միջպետական հիմնադրամը: Այն ամեն տարի շնորհվում է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչներին՝
մշակույթի և արվեստի, գիտության և կրթության, հումանիտար գործունեության բնագավառներում՝
նշանակալի ձեռքբերումների համար:

ՀՌՀ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր