211652_close_icon
views-count58985 դիտում article-date 21:10 20-01-2019

Բժշկական համալսարանի ռեկտորն ու ուսանողները անակնկալ այցելեցին Թալիշում զոհված հերոսի մորը, ով լույս աշխարհ էր բերել ապագա զինվորների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 20-ին, Երևանի Հերացու անվան համալսարանի մի խումբ ուսանողներ՝ համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ միասին անակնկալ այցելեցին Շիրակ մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռեկտորն ու ուսանողները այցելեցին հունվարի 17-ին Արթիկի ծննդատանը երկվորյակ տղաներ լույս աշխարհ բերած 40-ամյա Թինա Թորոսյանին: Թ. Թորոսյանը 2017 թվականի մայիսի 20-ին Թալիշում զոհված Կարեն Սարիբեկի Դանիելյանի մայրն է: Ուսանողների և ռեկտորի այցից զոհված հերոսի մայրը անակնկալի էր եկել: Ուսանողների, ռեկտորի և Թ. Թորոսյանի միջև տեղի ունեցավ մտերմիկ, ջերմ և անկեղծ զրույց: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր