211652_close_icon
views-count4523 դիտում article-date 22:05 11-12-2017

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորն ընդունել է «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» ծրագրով Հայաստան ժամանած կամավորական խմբին

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ընդունել է «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» ծրագրով Հայաստան ժամանած կամավորական խմբին: «Ռուսաց լեզվի դեսպանները աշխարհում» ծրագիրը միավորում է Ռուսաստանի և աշխարհի այլ երկրների 18-30 տարեկան ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ մասնագետներին։ Ծրագրի նախաձեռնողները Պուշկինի անվան Ռուսաց լեզվի ինստիտուտին կից ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի դասավանդման բազային կազմակերպության խորհրդի անդամներն են։ Վերոնշյալ ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության Կրթության և գիտության նախարարության ու ՌԴ կառավարությանը կից գործող Ռուսաց լեզվի խորհրդի աջակցությամբ: Վերը նշված ծրագրի 13 հոգանոց կամավորական խմբի ղեկավար Եվգենիա Ռյաբովան նշել է, որ այս շաբաթվա ընթացքում իրենք աշխատելու են Էջմիածին քաղաքի և Մուսալեռ գյուղի դպրոցների աշակերտների հետ։ «Մենք օգնելու ենք դպրոցականներին կատարելագործել ռուսերենը: Դասընթացն իր մեջ ներառում նաև է ոչ սովորական պարապմունքներ. լինելու են խաղեր և հեքիաթների բեմականացումներ: Փորձը ցույց է տալիս, որ երեխաները շատ են հավանում մեր դասերը և դասավանդման մեթոդները։ Եթե սկզբում նրանք ակտիվ չեն լինում, ապա շփման առաջին իսկ օրից հետո մենք նրանց մեջ մեծ հետաքրքրություն և ձգտում ենք նկատում դասընթացի նկատմամբ»,- հայտնել է նա։ Իր հերթին ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը կարևորել է այդ ծրագրի անցկացումը Հայաստանում: «Դուք շատ կարևոր առաքելություն եք իրականացնում տարբեր երկրներում ռուսերենը ու ռուսական մշակույթն առաջ մղելու գործում: Մեր դպրոցականները պետք է լավ տիրապետեն օտար լեզուներին, ինչը մեծապես կօգնի իրենց ընդլայնել իրենց մտահորիզոնն և աշխարհայացքը»,- ընդգծել է նա՝ հույս հայտնելով, որ «Ռուսաց լեզվի դեսպաններն աշխարհում» կամավորական խմբի անդամներից յուրաքանչյուրը իր հետ Հայաստանից կտանի նաև մեր մշակույթի մի մասնիկը և այլ երկրներում Հայաստանով հետաքրքված անձանց տեղեկություններ կտրամադրեն մեր երկրի մասին: ՀՌՀ մամուլի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր