993 դիտում
09:26 12-05-2021
Տարածաշրջանում բոլոր հարցերն ունեն աշխարհաքաղաքական պատճառներ․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Արցախյան երրորդ պատերազմից հետո մեզ թշնամի Ադրբեջանի ԶԼՄ-ներում Հայաստանին ու Արցախին վերաբերող հատվածների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արհեստածին պետության սլաքներն ավելի շատ ուղղված են Հայաստանին, քանզի նրանք Արցախի հարցն արդեն լուծված են համարում...
Հեռահար նպատակով մտածված շատ թեզեր են շրջանառվում, օրինակ՝ իբր հումանիտար եւ տնտեսական համագործակցությունը կլուծի քաղաքական հարցերը։ Իբր ենք ասում, քանզի չկա նման բան, չկա՛ն զուտ տնտեսական հարցեր, դրանք բոլորն էլ քաղաքական փաթեթավորում ունեն։ Ավելին՝ այս տարածաշրջանում բոլոր հարցերը՝ մշակութայինից սկսած, կրթականով շարունակած եւ տնտեսականով ավարտած, ունեն աշխարհաքաղաքական պատճառներ։
Մենք հոգնատանջ լինելու եւ թմրելու իրավունք չունենք: Տնտեսապես հզորանալ է պետք: Մեր երկիրը տարեկան միայն շուրջ 3 մլրդ դոլարի եկամուտ ունի, այն պարագայում, երբ պետական պարտքն արդեն 9 մլրդ դոլարի սահմանագծին է մոտենում:
Եվ այս լրջագույն խնդիրները լուծելու փոխարեն մտածել «համագործակցության» ոչ ճիշտ ուղղությունների մասին, առնվազն հայավնաս է: Կան այլ ուղղություններ՝ ձեւավորված սահմանակարգերով, հստակ կառուցվածքով, ներուժով, հեռանկարներով եւ, ինչու ոչ, նոր՝ մեզ ձեռնտու հարթակներով: Եթե ուշադիր լինենք, նաեւ մեզ առաջարկվող նպաստալի ծրագրերով: Պարզապես աշխատե՛լ է պետք...»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1930 դիտում
10:23 15-03-2022
Մեր երկրում սննդամթերքի պակասուրդի առարկայական պատճառներ չկան․ «Հայաստանի Հանրապետություն»
7133 դիտում
20:10 20-04-2020
Վարչապետը ներկայացրել է այն խմբերը, որոնք հիասթափության պատճառներ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»