1933 դիտում
10:23 15-03-2022
Մեր երկրում սննդամթերքի պակասուրդի առարկայական պատճառներ չկան․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով Հայաստանում սպառողական զամբյուղի հիմնական սննդամթերքների առումով տագնապային իրավիճակ է ստեղծվել: Դա սկսվեց այն ժամանակ, երբ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ապրանքատեսակների արտահանումը ժամանակավորապես արգելելու մասին, չնայած հետագայում ՌԴ կառավարությունը որոշ ապրանքների մասով ԵԱՏՄ երկրների համար բացառություն սահմանեց: Այսօր նման հասարակական տագնապ է ստեղծվել ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանին սահմանամերձ այն երկրներում, որոնք սննդամթերքի առաջնային տեսակները ներմուծում են ՌԴ-ից:
Մասնավորապես, նման տագնապային վիճակ է ստեղծվել նաեւ Թուրքիայում եւ Վրաստանում, որտեղ 1-2 օրվա ընթացքում խանութների դարակաշարերից անհետացել են շաքարավազը, ալյուրը, հացահատիկեղենը, մակարոնեղենը եւ բուսական յուղը: Թուրքիան զգալի քանակի սննդամթերք է ներմուծում ՌԴ-ից, մասնավորապես՝ ցորեն եւ ձեթ: Եթե այդ երկիրն ու Վրաստանը լուրջ մտահոգվելու առիթ ունեն եւ տեղի հասարակությունների մեջ տագնապային երեւույթն ինչ-որ կերպ հասկանալի է, ապա Հայաստանում այս պահի դրությամբ այն առարկայական հիմքեր չունի:
Մարտի 10-ին էլ ՌԴ տնտեսական զարգացման եւ ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային եւ ոչ մաքսային սակագնային կարգավորման, արտաքին առեւտրի պաշտպանիչ միջոցառումների ենթահանձնաժողովը որոշել է մինչեւ օգոստոսի 31-ը արգելել Ռուսաստանից հացահատիկային մշակաբույսերի եւ շաքարի արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ, սակայն բացառություն է արված, ըստ որի՝ դրանց մատակարարումը հնարավոր կլինի ՌԴ գյուղատնտեսության նախարարության տված թույլտվությունների հիման վրա։
Հայաստանը եւ Արցախը տարեկան սպառում են 500-550 հազար տոննա ցորեն: Այդ քանակից մոտ 480 հազար տոննան 2021 թ. ներմուծվել է արտասահմանից, որից 98 տոկոսը՝ ՌԴ-ից:
Մինչեւ արցախյան պատերազմը Հայաստանն Արցախից ստանում էր միջին հաշվով 100 տոննա ցորեն, բայց քանի որ ռազմական գործողությունների հետեւանքով վարելահողերի 95 տոկոսը (դրանց միայն 90 տոկոսը ցորենի մշակման հողատարածքներն էին) անցավ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, այդ չափաբաժինը ներկայումս ամբողջովին ներկրվում է: Օրինակ՝ 2019 թ. Հայաստան էր ներմուծվել ընդամենը 250 հազար տոննա հացահատիկ, եւ մոտ 200 հազար տոննա հացահատիկ արտադրվել էր տեղում, իսկ 100 հազար տոննայից ավելին՝ Արցախում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2031 դիտում
17:42 12-02-2022
Առարկայական օլիմպիադաների հարցաշարերը կազմում են առարկայական հանձնաժողովները. ԿԳՄՍՆ պարզաբանումը
993 դիտում
09:26 12-05-2021
Տարածաշրջանում բոլոր հարցերն ունեն աշխարհաքաղաքական պատճառներ․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»