211652_close_icon
views-count4181 դիտում article-date 12:16 11-05-2021

Կրակոցներ և պայթյուն Կազանի դպրոցներից մեկում. զոհեր կան, դեռահաս է ձերբակալվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armeniasputnik.am

Կազանի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ապա պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Թաթարստանի իրավապահ մարմինների իր աղբյուրին, փոխանցում է armeniasputnik.am-ը։

«Ֆայզիի դպրոցի շրջանում կրակոցների ձայներ են լսել, պարզում ենք», - ասել է գործակալության զրուցակիցը:

Թաթարստանի դատախազությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել գլխավոր դատախազ Իլդուս Նաֆիկովը:

«Միջադեպի հանգամանքները պարզվում են», - լրագրողներին ասել է դատախազության ներկայացուցիչը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր