Զինված հարձակում` Մոսկվայի դպրոցներից մեկում. կան զոհեր. տեսանյութ
Մոսկվայի թիվ 263 դպրոցում զինված հարձակում է տեղի ունեցել: Հանցագործը աշակերտներին պատանդ է վերցրել: Այս մասին իր Twitter-ի էջում հայտնում է Life news-ը:
Դպրոցի աշակերտներից մեկի հայրը մուտքի մոտ սպանել է ոստիկանին, ներխուժել դպրոց, ապա սպառնալով թիկնապահին հրազենով մտել դպրոցի կենսաբանության դասարան:
Թիկնապահին հաջողվել է սեղմել ահազանգի կոճակը:
Հանցագործը կրակ է արձակել ժամանած ոստիկանության ուղղությամբ: 1 ոստիկան վիրավոր է:
Դպրոցից բոլորին տարհանել են, բացի պատանդ պահվող դասարանում գտնվողներից:
Հանցագործը դեռ որևէ պահանջ չի ներկայացրել:
Դեպքի վայր են ժամանել ՌԴ կրթության նախարար Դմիտրի Լիվանովը և նրա տեղակալ Նատալյա Տրետյակը, ՆԳՆ Վլադիմիր Կոլոկոլցևը, ՔՀՎ ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը: