Կալիֆորնիայի տարրական դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել. կան զոհեր
Անհայտ անձը կրակոցներ է արձակել ԱՄն-ի Կալիֆորնիա նահանգի տարրական դպրոցում, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնել է KCRA հեռուստաալիքը՝ տեղի ոստիկանապետ Ֆիլ Ջոնսթոնին վկայակոչելով։
Հանցագործը սպանվել է ոստիկանների արձակած կրակից։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցները սկզբում հնչել են բնակելի տներից մեկում, իսկ հետո շարունակվել դպրոցում։