211652_close_icon
views-count3026 դիտում article-date 21:46 08-05-2021

Թուրքական ԱԹՍ-ի արտադրությանը մասնակցում է նաև Ուկրաինան. ռազմական փորձագետ

«Թուրքիայի ռազմարդյունաբերության պետական գործակալությունը մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը Չոյլույի օդանավակայանում գտնվող Բայրաքթար Աքինջի ուսումնական կենտրոնից իրականացրել է «Աքինջի» հարվածային ԱԹՍ-ի թեստային չորորդ թռիչքը», իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Աքինջի» -ն օդում մնացել է ավելի քան վեց ժամ, համեմատության համար ասեմ, որ 2020թ․ - ի մայիսի 8-ի թեստային թռիչքի ժամանակ այն օդում մնացել է ընդամենը 1 ժամ 02 րոպե, հաջորդ թռիչքին՝ 2 ժամ 26 րոպե ։

Այս հարվածային ԱԹՍ-ի արտադրությանը մասնակցում է նաև Ուկրաինան։ Նկարում «Աքինջի» -ի կառավարման կենտրոնն է և վայրէջք կատարած «Աքինջի»-ն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր