6091 դիտում
14:08 21-06-2018
Հակակարկտային և կարկտապաշտպան ցանցերի արտադրությանը նպաստող որոշում է ընդունվել
Կառավարությունն այսօրվա նիստում 3 տարի ժամկետով հետաձգել է «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 19-ից մինչև 2019 թվականի հունիսի 19-ը ներառյալ ներմուծվող ապրանքների՝ մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը:
Ներդրումային ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում «ՎԱԲԱ» ընկերությունը նախատեսում է կազմակերպել գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ողջ համակարգի արտադրություն։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 2,25 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 102,9 մլն դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 24 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2018-2020 թվականները 320 հազ. դրամ:
Վարչապետ Փաշինյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանից հետաքրքրվել է՝ արդյոք այսպիսի որոշումներ կայացնելիս սուբյեկտիվիզմի մասին կարող է խոսք լինել և արդյոք այս որոշմամբ կառավարությունը նպաստում է, որ հակակարկտային ցանցերի գներն ավելի մատչելի լինեն գյուղացիական տնտեսությունների համար:
[img]http://st0.shamshyan.com/editor/0910461001529574375422698.jpg[/img]
Արծվիկ Մինասյանը մանրամասներ է ներկայացրել ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացի հետ կապված և նշել՝ ակնկալվում է, որ տեղի կունենա գների նվազում: Նախարարը հույս է հայտնել նաև, որ առաջիկայում նոր կազմակերպություններ մուտք կգործեն այս շուկա, քանի որ ոլորտը, ըստ նրա, չափազանց կարևոր է:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը