211652_close_icon
views-count3438 դիտում article-date 14:42 24-06-2021

ՀՀ կառավարությունն օժանդակում է ԱԹՍ-ների արտադրությանը. ներդրումային ծրագիրը գնահատվում է 4,25 մլրդ դրամ

Կառավարության որոշմամբ «ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» ՍՊԸ-ն ներառվեց «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ որոշման հիմնավորման, ընկերությունը զբաղվելու է մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ և արտահանմամբ:

Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:

««Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Ծրագրի շրջանակներում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 4,25 մլրդ դրամ:

Ծրագրի ընթացքում կստեղծվի 85 և ավելի նոր աշխատատեղ` շուրջ 450 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 550 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 250քմ գրասենյակային տարածք «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 1000քմ մակերեսի հինգերորդ տարում»,- ասված է հիմնավորման մեջ:

Նմանատիպ նյութեր