211652_close_icon
views-count6550 դիտում article-date 11:19 06-05-2021

Եվ հնչեց Ձայնն Արցախի, որ ապրեցնի․ Արփի Վանյան

Գրող, կինոսցենարիստ Արփի Վանյանն Ֆեյսբուքի իր էջում գրում է․
 
«Ու կրկին հնչեց Ձայնը Արցախի և մի ողջ դահլիճ փշաքաղվեց։ Մի յուրահատուկ համերգ, որի սկզբից մինչև վերջ արտասվում էին բոլորը։

«Ցավդ տանեմ, հայրենիք, փուշդ հանեմ, հայրենիք ու բուժեմ քեզ», «Բարև Հադրութ, ես կարոտում եմ քեզ», «Արցախ, չվախեցող»․․․ բառեր, մեղեդիներ, որ տակնուվրա արեցին յուրաքանչյուրիս հոգին։

Դա համերգ չէր, դա մեր ապրելու, մեր ինքնության պատմությունն էր, դա աղոթք էր առ Աստված, դա հաստատումն էր այն փաստի, որ այո, շատ ենք կորցրել, բայց <մեր երգը երգված չէ> , մենք դեռ վեր ենք հառնելու, մենք դեռ հզորանալու ենք որպես ազգ, մենք դեռ Շուշիի եկեղեցու գմբեթին նորից զանգ ենք կախելու, Հադրութում ժենգյալով հաց ենք թխելու, մենք դեռ ուրախ երգեր ենք ձոնելու Արցախին ու Հայաստանին։

Դահլիճում նաև կռված տղաներ կային , նրանց բոլորս ծափահարում էինք հոտնկայս, ծափահարում և ժպտում արցունքների միջից։

Ուրիշ մթնոլորտ էր, էմոցիաների տարափ էր, սիրո, ջերմության, ցավի, կորստի ու հավատի խաչմերուկում էինք, որտեղ անընդհատ հնչում էր Ձայնն Արցախի և հուշում, որ մենք ապրում ենք, որ մենք գիտենք ապրելու և ապրեցնելու զարմանահրաշ գաղտնիքը։ Միայն թե միասնական լինենք, միայն թե թույլ չտանք, որ մեզ մասնատեն, մեզ բաժանեն յուրայինների և ոչ, միայն թե երբեք մեր հոգում չկորցնենք մեր հայրենիքը, չկորցնենք իրար, չկորցնենք սերը․․․

Չգիտեմ․․․ հուզմունքս անսահման է, բառերս չեն հերիքում։
Այս շա՜տ կարևոր երեկոյի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի ձայների գլխավոր պրոդյուսերին, Մեցո պրոդեքշնին, անկրկնելի Սյուզիին,, իմ սիրելի հադրութեցի Վիկային և բոլոր-բոլոր նրանց, ովքեր ապրեցրին․․․» 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ու կրկին հնչեց Ձայնը Արցախի և մի ողջ դահլիճ փշաքաղվեց։ Մի յուրահատուկ համերգ, որի սկզբից մինչև վերջ արտասվում էին...

Posted by Arpi Vanyan on 2021 թ. մայիսի 5, չորեքշաբթի

Նմանատիպ նյութեր