33116 դիտում
21:30 20-08-2018
Ես հիմա, տարիներ անց եմ միայն հասկանում, թե որքան ռիսկային առաջարկ է արել նա. Արփի Վանյան. hayreniq.am
[url=http://www.hayreniq.am/am-n-4830.html]Hayreniq.am[/url]-ի զրուցակիցն է սցենարիստ, լրագրող ու գրող Արփի Վանյանը:
[b]-Հարգելի Արփի, այսօր հեռուստատեսությամբ տված Ձեր հարցազրույցը շատ փակագծեր բացեց սերիալային կյանքի, ինչպես նաև դժվարությունների և այն ամենի մասին, ինչին տեղյակ չէ հեռուստադիտողը: Դուք ասացիք նաև, որ հեռուստաֆիլմեր գրելը Ձեր երազանքն է եղել:
[/b]-Այո, երազելուց պետք է շատ զգույշ լինել, որովհետև երազանքները իրականանում են: ես տարիներ առաջ՝ ապրելով Արցախի փոքրիկ քաղաքներից մեկում, չգիտեմ ինչու, բայց սկսեցի երազել ֆիլմեր գրելու մասին: Երազեցի ու այն միանգամից դարձրեցի նպատակ, սկսեցի ճանապարհներ փնտրել և իմ ճանապարհին , գուցե ճակատագրի հրամանով, հայտնվեցին մարդիկ, ովքեր հավատացին ինձ ու հեռուստատեսություն մուտք գործելու հնարավորություն տվեցին:
[b]-Ու՞մ մասին է խոսքը, եթե գաղտնիք չէ:
[/b]-Իհարկե գաղտնիք չէ, ավելին, ես մեծ երախտագիտությամբ եմ միշտ այդ մասին խոսում. Այդ մարդը Դավիթ Բաբախանյանն է ՝ այսօր Արմենիա հեռուստաընկերության տնօրենը: Այն ժամանակ նա Արմենիայում պրոդյուսեր էր: Մի քանի խնդիր տվեց, առաջադրանքներ, գրեցի, հավանեց և միանգամից առաջարկեց շարունակել ՛՛Ուր է իմ տղամարդը՛՛ հեռուսասերիալը: Ես հիմա , տարիներ անց եմ միայն հասկանում, թե որքան ռիսկային առաջարկ է արել նա: ՈՒ ստացվում է, որ Դավիթ Բաբախանյանն իր այդ քայլով իմ առաջ բացել է հեռուստատեսության դռները, ինչի համար ես նրան միշտ շնորհակալ եմ՝ անկախ նրանից՝ այսօր աշխատու՞մ ենք միասին , թե՞ ոչ:
[b]-Շատ լավ է, որ մեր ճանապարհներին լավ մարդիկ են հանդիպում, դա կարևոր է, բայց պակաս կարևոր չէ աշխատասիրությունը: Շատերից եմ լսել, որ դուք անասելի աշխատասեր եք:
[/b]
-Շնորհակալ եմ, այո, աշխատասեր եմ, որովհետև պատասխանատվության մեծ զգացում ունեմ և շատ եմ սիրում իմ աշխատանքը: Թեպետ հաճախ հոգնում եմ, երբեմն նաև հիասթափվում, բայց միշտ մի բան ստիպում է մնալ ու շարունակել ստեղծագործել:
[b]-Յոթ, ութ հաջողված նախագծեր, նաև գլխավոր խմբագրի աշխատանք լրատվական կայքերում, թերթում, ինչպես նաև հեղինակային գրքեր, ընտանիք... այսքան զբաղվածությունը մի քիչ շա՞տ չէ կնոջ համար:
[/b]
-Չգիտեմ /ծիծաղում է/ դրա մասին մտածելու ժամանակ չկա... Ես սիրում եմ զբաղված լինել՝ դա իմ թուլությունն է:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.hayreniq.am/am-n-4830.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
24834 դիտում
16:12 31-08-2018
Որպես լրագրող իմ պարտքն եմ համարում ջրի երես հանել այսպիսի դեպքերը. Արփի Վանյան
8397 դիտում
23:46 29-03-2019
Շփվեք նրանց հետ, ում երազանքներն իրականանում են. Արփի Վանյան. Slaq.am
4680 դիտում
14:22 20-01-2020
Չարությունը չենք կարող դադարեցնել չարությամբ, կանգ առե՛ք. Արփի Վանյան
Այս բաժնից
940 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
673 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1180 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան