211652_close_icon
views-count8400 դիտում article-date 23:46 29-03-2019

Շփվեք նրանց հետ, ում երազանքներն իրականանում են. Արփի Վանյան. Slaq.am

[url=http://www.slaq.am/arm/news/1307814/?fbclid=IwAR1CVrJMKL7MOTgn9yz2ITGS4Vho5il3YXGZ2MC9c7AxS3-xDTHexcPNUXQ]Slaq.am[/url]-ը գրում է. [b]Ըստ Արփի Վանյանի՝ բոլորս գենետիկորեն արդեն գիտենք ապրելու, երջանիկ լինելու, առողջ լինելու, հաջողակ ու հարուստ լինելու գաղտնիքը, պարզապես պետք է վերհիշել այդ մասին: Այս և շատ այլ թեմաների մասին Slaq.am-ը զրուցեց լրագրող, սցենարիստ Արփի Վանյանի հետ: -Լրագրող, խմբագիր, սցենարիստ, գրող ստեղծագործական այս քառանկյունին ի՞նչ տարբերություններ և ընդհանրություններ ունի Ձեր համար:[/b] -Լրագրությունն ինձ տանում է իրական աշխարհ, որտեղ քաղաքականությունն է իր բարդ ոլորաններով, հասարակությունն՝ իր պահանջներով , մոլորություններով ու անսպառ կամքով: Կինոն ինձ տանում է երևակայական աշխարհ, որտեղ մարդիկ, կերպարները ապրում, խոսում , երազում են այնպես, ինչպես ես եմ ընկալում իմ շրջապատը, իսկ գիրքն ինձ վերադարձնում է ինձ, ինձ բերում է այնտեղ, ուր ես երջանիկ եմ՝ ինքս ինձ մոտ: Այս բոլոր աշխարհները կարևոր են և ձևավորում են այն մարդուն, ով կամ և դեպի ում շարունակում եմ քայլել: - [b]Ֆեյսբուքյան Ձեր էջում հանդիպեցի «Անհնարինը՝ հնարավոր» խորագրի ներքո գրված տողեր, հետո պարզեցի, որ դրանք Ձեր հեղինակային գրքից մեջբերումներ են : Ե՞րբ է լույս տեսնելու գիրքը և առհասարակ ինչի՞ մասին է այն:[/b] -Գիրքը երջանիկ, հարուստ ու հաջողակ լինելու գաղտնիքի մասին է: Այն մասին, որ կան տիեզերական օրենքներ, որոնց հետևելով անհնարինը դառնում է հնարավոր: Գրքում ոչ միայն իմ կյանքի փորձն է, այլ նաև մեր հասարակությանը հայտնի ու ժողովրդի կողմից սիրված մարդկանց՝ ինչպիսիք են ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Սոֆի Դևոյանը, Աբրահամ Ռուսսոն, Մարիամ Մերաբովան, Շուշաննա Թովմասյանը, Բակուր Մելքոնյանը /Արտ լանչ/ Կարեն Պողոսյանը /Զոլոտոե Պոլե/ և շատ այլ հայտնի ու հաջողակ մարդիկ: Նրանք գրքի ընթերցողների հետ կիսվում են ամենակարևորով՝ ինչպես դառնալ հաջողակ ու հասնել երազանք-նպատակիդ: Այս գիրքը ամեն մեկին կտա երջանիկ լինելու բանալին: Համենայն դեպս ես այդպես եմ ուզում և դա էր գիրքը գրելու իմ ամենամեծ նպատակը: Կա՛ հարուստ, հաջողակ ու երջանիկ լինելու գաղտնիք. Ես այն փոխանցում եմ իմ գրքում. Այն արդեն տպարանում է և շատ շուտով լույս կտեսնի: Կա՛ հարուստ, հաջողակ ու երջանիկ լինելու գաղտնիք. Ես այն փոխանցում եմ իմ գրքում: -[b] Ձեր ստեղծագործական ներշնչանքի աղբյուրն ի՞նչը կամ ո՞վ կարող է լինել՝ հատկապես գիրք գրելիս:[/b] -Իմ ներշնչանքի աղբյուրը մարդն է: Ես հավատում եմ, որ մարդն ամեն բանի կարող է հասնել, եթե իհարկե, իր երազածը բարի է և հաճո Աստծոն: Ինձ հետաքրքիր է ոչ թե վերջնակետն, այլ այդ կետին հասնելու ողջ ընթացքը, ճանապարհը: Ես ոգեշնչվում եմ, երբ տեսնում եմ, որ այն, ինչի մասին գրում եմ, ինչին հավատում եմ՝ իրականում աշխատում է: Այդ ՛՛հրաշք՛՛ կոչվածն ամեն օր կատարվում է ինձ հետ, և դա չի կարող չոգեշնչել: Ես փորձում եմ ամեն իրավիճակում /անգամ վատ/ գտնել լավ կողմ: Անալիզի եմ ենթարկում իրավիճակն ու հավատացեք՝ գտնում եմ այդ լավ կողմը: Կյանքը, իրականում, բոլորին շանսեր է տալիս, պարզապես մեզանից ոմանք չեն հավատում իրենք իրենց, ոմանք՝ կյանքին, ոմանք՝ իրենց ներսի Աստծուն, ոմանք պարզապես ալարում են, ծուլանում և թույլ տալիս, որ հոսանքը տանի իրենց: Ես կարծում եմ որ երազանքիդ հասնել կամ չհասնելու համար կա երկու միջոց. Կամ դու ասում ես. ՛՛Սա խնդիր է, իսկ հիմա պետք է մտածել, թե ինչպես լուծել այս խնդիրը՛՛, կամ էլ սկսում ես հազար ու մի պատճառ փնտրել, հորինել, գտնել, ապացուցելու համար, թե ինչու չես կարողանում անել այն, ինչ ուզում ես: Այս երկուսից, որի վրա կենտրոնանում ես՝ դա էլ սկսում է ակտիվանալ քո կյանքում: Մանրամասներն՝ [url=http://www.slaq.am/arm/news/1307814/?fbclid=IwAR1CVrJMKL7MOTgn9yz2ITGS4Vho5il3YXGZ2MC9c7AxS3-xDTHexcPNUXQ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր