24837 դիտում
16:12 31-08-2018
Որպես լրագրող իմ պարտքն եմ համարում ջրի երես հանել այսպիսի դեպքերը. Արփի Վանյան
[b]Սցենարիստ ու լրագրող Արփի Վանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.[/b]
«Մի քանի օր առաջ XL shop խանութի [url=https://www.facebook.com/extraxlshop/]ֆեյսբուքյան էջից[/url] պատվիրեցի մի կոստյում: Բերեցին, օֆիսի միջանցքում առաքիչը բացեց, ոտի վրա արագ-արագ ցույց տվեց, ասեց զգույշ կհագնեք ցանցը չպատռվի ու գնաց: Տարա տուն, հագա, տեսա փոքր է, զանգեցի, ասացին մեծ չափսը կլինի ամսի 3-ին, կբերենք, սակայն բերեցին օգոստոսի 31-ին: Նույն միջանցքում պիտի փոխանակվեինք ու այստեղ կատարվեց անսպասելին:
Հանկարծ առաքիչ աղջիկը շատ կոպիտ տոնով հայտարարեց, որ չի վերցնի, քանի որ ես իբր /այդպես էլ լավ չհասկացա/ այդ ցանցը փոխել եմ, թե կարել եմ, թե մեկ այլ բան եմ արել….. Ինձ թվաց կատակ է անում, բայց նա համառեց, կոպիտ ու ագրեսիվ տոնով ապացուցելով, որ ես դա արել եմ: Անգամ հանցագործներին բացատրվելու հնարավորություն են տալիս, ինձ բացատրվելու ոչ մի հնարավորություն տրված չէր: Խոսքեր չկային՝ շոկի մեջ կանգնած էի: Վերցրեց իր ապրանքն ու գնաց:
Զանգեցի այդ խանութի տնօրենին, ով նույն բանն ասաց, բայց շատ քաղաքակիրթ ձևով: Իմ այն հարցին, որ հնարավոր չէ՞ ապրանքների մեջ մեկը բրակ լիներ ու հասներ ինձ՝ ասաց ՈՉ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է: Բրակը բացառվու՞մ է….ու ավելացրեց, բերեք ստուգենք, եթե այդ կարերը տարբերվեն մեր մնացած ապրանքների կարերից՝ ուրեմն դուք մի բան արել եք: Աբսուրդի հասնող պատասխան: Անգամ Ադիդասը, Dolce &Gabbana , Philipp Plein-ը և ուրիշ հայտնի բրենդներ կարող են ունենալ ,,բրակ,, իսկ ուկրաինական ինչ որ ֆիրմա չի կարող ունենալ:
Պարզ է, որ խոսելն անիմաստ է ու արդեն կարող էր առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ:
Այսպիսի աբսուրդ միայն Հայաստանում կարող է լինել. Հերիք չէ մեզ մոտ հաճախորդը զրկված է ճիշտ լինելու իրավունքից, իր շահերը պաշտպանելուց, դեռ մի բան էլ այդ խանութի ցանկացած աշխատող կարող է ցինիկավարի վիրավորել, մեղադրել մարդուն, ով իրականում ոչ մի մեղք չունի ու ոչ մի աղերս այդ մեղադրանքների հետ:
Ու քանի որ ապրանքը առնելուց ինձ կտրոն չի տրվել, ուստի ես զգալով իմ մեղավորությունը որ չեմ պահանջել ու նաև, որ չեմ նայել բոլոր կարերին հատ – հատ, չեմ կարող երևի թե դիմել Սպառողների շահերի պաշտպանության կոմիտեին, բայց նրանց ուշադրությունը հրավիրել այս խնդրին կարող եմ ու պարտավոր եմ:
Ես ասացի, որ լրագրող եմ ու անպայման կգրեմ այս մասին, որպեսզի հազարավոր մարդիկ պարզապես տեղյակ լինեն, ապրանքը ստանալուց, որքան էլ իրենց տեղը հարմար չլինի, մի լավ տնտղեն բոլոր կարերը և հնարավորինս համացանցից առևտուր չանեն:
Տնօրենն էլ պատասխանեց, որ ինքն էլ իրենց հաճախորդների բանակը կուղարկի հակափաստարկներ տալու:
Ոչ մի խնդիր: Ես սա պարտավոր էի գրել և որպես մարդ, ով հիմա զայրույթից չգիտի , թե ինչ անի և որպես լրագրող, ում պարտքն է ջրի երես հանել այսպիսի դեպքերը»:
Աղբյուրը՝ [url=http://hayreniq.am/am-n-4850.html]hayreniq.am[/url]
Նմանատիպ նյութեր
2080 դիտում
22:14 01-10-2014
Ոստիկանությունը շարունակում է ջրի երես հանել սուտ մատնության դեպքերը. տեսանյութ
33116 դիտում
21:30 20-08-2018
Ես հիմա, տարիներ անց եմ միայն հասկանում, թե որքան ռիսկային առաջարկ է արել նա. Արփի Վանյան. hayreniq.am
8397 դիտում
23:46 29-03-2019
Շփվեք նրանց հետ, ում երազանքներն իրականանում են. Արփի Վանյան. Slaq.am
Այս բաժնից
1195 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
835 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
952 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին