211652_close_icon
views-count6752 դիտում article-date 10:31 01-05-2021

Ծնունդդ շնորհավոր, մեր հերոս գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Լրագրող Լուսինե Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Շնորհավորում եմ քո ծննդյան օրը, մեր քաջ գնդացրորդ:

Քո գնդացիրի ամեն մի կրակոցից էր կախված մեր կյանքը:

Դու մարտնչեցիր հերոսաբար՝ չըենթարկվելով ոչ մի հետ նահանջի հրամանի, դու երկար դիմադրեցիր թշնամու մեծաթիվ ջոկատայինների դեմ ու վիրավորվեցիր, բայց ավաղ դու անմահացար...

 Քո գնդացիրի փամփուշտները թշնամու տասնյակ  հատուկ ջոկատայինների տապալեց,,, Եվ դու քո ընկերների հետ պահեցիր ձեր դիրքը՝ Մարտակերտի՝ Սեյսուլանի  116-ը... 

Այժմ քո դիրքի զինվորները քեզ նման զգոն եւ ուժեղ են..

Ձեր կացարանի ծաղկամանը դիրքի զինվորները միշտ թարմացնում են  պոստի ծաղիկներով...ու ձեր մասին գիտեն իրենք, լավ տեղեկացված են հրամանատարներից, գիտեն, որ Սուրբ Դիրքում են մարտական  հերթապահություն իրականացնում...

Փառք քեզ, մեր Հերոս գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյան...»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ծնունդդ շնորհավոր, մեր անմահ Հերոս ...

Posted by Lusine Zaqaryan on Friday, April 30, 2021

Նմանատիպ նյութեր