211652_close_icon

Երկնային ծնունդդ շնորհավոր, պարոն հրամանատար, ծնունդդ շնորհավոր, Հայի պաշտպան

views-count3055 դիտում article-date 10:56 12-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Գեներալ Արթուր Բաղդասարյանի ծննդյան օր է։ Երկնային ծնունդդ շնորհավոր, պարոն հրամանատար, ծնունդդ շնորհավոր, Հայի պաշտպան։

Այսօր սեպտեմբերի 12-ին դու կդառնայիր 59 տարեկան, ու այդ օրը զինակիցներդ ու ընկերներդ բաժակ կբարձրացնեին ու քո կենացը կխմեին, ծնունդդ կշնորհավորեին, բայց ավաղ արդեն 5 տարի է, որ ծննդյանդ օրը նշում ենք առանց քեզ պարոն Գեներալ։

Գալիս ենք քեզ մոտ, շիրիմիդ թարմ ծաղիկներ դնում ու շնորհավորում, իսկ դու լուռ դիմավորում ես մեզ ու ճանապարհում։

Ասում են՝ մարդն ապրում է այնքան, ինչքան հիշում են նրան, իմացիր, որ դու կապրես հավերժ։

Շնորհավոր երկնային ծնունդդ, պարոն Գեներալ։ Քո հիշատակը միշտ վառ կմնա ապրողներիս սրտերում․․․
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր