2003 դիտում
10:27 29-04-2021
Իշխանություն՝ Հայաստանի դիմաց․ Նիկոլ Փաշինյանի առաջարկը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Համարժեք դիվանագիտության ու ինտելեկտուալ կարողությունների բացակայության իրողությունը ոչ թե պատճառ է, այլ հետևանք։ Ուստի կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել այնպիսի իրավիճակում, որում դիվանագիտությունը վարվում է միջակ ուսանողի անբավարար կուրսային աշխատանքի մակարդակով։ Իսկ գուցե բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են մեր տարածաշրջանի մեծ առևտրում, անհրաժեշտ է եղել ու է, որպեսզի Հայաստանն այս փուլում ունենա հենց այսպիսի ամուլ ու անկար իշխանություն։ Այս հարցի պատասխանը կարող է լույս սփռել շատ մութ անցքերի, այդ թվում՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վրա։
Հասկանալի է, որ այսօր կուլմինացիային հասնող տարածաշրջանային մեծ խաղը համապատասխան կենտրոններում նախագծվել ու մշակվել է շատ վաղուց, տարիներ, գուցե տասնամյակներ առաջ։ Իսկ եթե դա այդպես է, ապա բացառելի՞ է արդյոք, որ այդ նախագծումներում տեղ է վերապահված եղել նաև Հայաստանում իշխանության փոփոխությանը։
Վստահաբար՝ ոչ։ Չնայած ռեգիոնալ այս խաղը մեծերի խաղ է, բայց Հայաստանն իր աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքով կարող էր կարևոր դեր ունենալ նոր ստատուս-քվոյի հաստատման գործում, եթե հանդես գար ոչ թե որպես աշխարհաքաղաքականության օբյեկտ, ինչպես հանդես է գալիս այսօր, այլ դիրքավորվեր որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ։
Հետևաբար՝ առնվազն քննարկելի է վարկածը, որ տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական այս մեծ խաղի նախագծումներում առանձին բաժին նվիրված է եղել Հայաստանի սուբյեկտայնության զրոյացմանը և այնպիսի իշխանության հաստատմանը, որը կապահովեր այդ զրոյացումը։
Խաղը ոչ միայն չի ավարտվել, այլև թևակոխում է վճռորոշ փուլ։ Եվ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրականում անհրաժեշտ է դիտարկել հենց այս՝ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գլոբալ գործընթացների հարթությունում։
Ահա այդ հարթությունում դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ ընտրություններում հաղթելու ամենամեծ շանսն ունի այն ուժը, որն ապահովելու է Հայաստանի սուբյեկտայնության զրոյացման շարունակությունը՝ այդպիսով չխոչընդոտելով տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական մեծ խաղի ընթացքին ու ավարտին։ Այդ առումով, հաղթանակի ամենամեծ շանսն ունի Նիկոլ Փաշինյանը, ով ամենամեծ ներդրումն է ունեցել Հայաստանի սուբյեկտայնության ոչնչացման գործում և հիմա էլ անթաքույց պատրաստակամություն է հայտնում շարունակել դա՝ հանուն մեծ խաղի անխոչընդոտ ընթացքի՝ իր իշխանությունը պահպանելու դիմաց։
Իշխանություն, որը ձեռնտու է բոլոր այն կենտրոններին, ովքեր նախագծել են մեր մեծ ու փոքր տարածաշրջաններում ընթացող վերաձևումները՝ Հայաստանի շուրջ, բայց առանց Հայաստանի։
Հայաստանում նախկինում կայացած որևէ ընտրական գործընթացում աշխարհաքաղաքականությունը չի արտահայտվել այնքան ու այնպես, որքան այս արտահերթ ընտրություններում։
Իսկ դա նշանակում է, որ ընտրության ելքը որոշելու են ոչ միայն ու ոչ այնքան՝ ՀՀ հպարտ քաղաքացիները, որքան նրանք, ովքեր շահագրգռված են, որ ՀՀ քաղաքացիները հպարտության մասին հիշատակումներից շոյված զգալով՝ չնկատեն պետության կորուստը։
Ակնհայտ է, որ այս խճճված ու խրթին խաղում իրադարձությունները կարող են հայանպաստ ելք ունենալ միայն Հայաստանի սուբյեկտայնության վերականգնման դեպքում։ Իսկ դրա համար որպես նվազագույն պայման՝ անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունից հեռացվի նա, ով զրոյացրել է Հայաստանի սուբյեկտայնությունը, ինչը հակադարձ համեմատական է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2102 դիտում
08:31 25-11-2014
Նիկոլ Փաշինյանի նոր առաջարկը. 168 Ժամ
2231 դիտում
09:38 12-02-2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ հեղափոխական Նիկոլ Փաշինյանի. «168 ժամ»
54409 դիտում
22:22 07-12-2020
Բացառիկ ձայնագրություն. Սերժ Սարգսյանը մերժում է Ալիևի՝ Արցախի 7 շրջանների դիմաց 5 մլրդ դոլարի առաջարկը. 168.am
Այս բաժնից
1042 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1261 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»