Նիկոլ Փաշինյանի նոր առաջարկը. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է, որ ըստ եռյակի որոշ քննադատների՝ հանրահավաքներն ու նման հայտարարություններն ընդամենը նպատակ են հետապնդում զբաղեցնել հրապարակը և ընդդիմադիր դաշտն ընդհանրապես, խոչընդոտելով նոր ուժերի ի հայտ գալուն ու նոր ընդդիմության ձևավորմանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշել է այս հարցում որոշակիություն մտցնելու նպատակով յուրօրինակ թեստ անցկացնել. նա հայտարարել է, որ մինչև այս շաբաթվա վերջ փորձելու է արտահերթ նստաշրջան հրավիրելու համար ստորագրահավաք սկսել: Նման նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:
Եթե իսկապես ԲՀԿ-ն և եռյակի մյուս անդամները ցանկանում են իշխանափոխություն, նրանք պետք է որ միանան այս նախաձեռնությանը, իսկ եթե չեն միանում, ստացվում է, որ նրանք անկեղծ չեն իշխանափոխության իրենց հայտարարությունների մեջ և կեղծ ընդդիմություն են. մոտավորապես այսպիսին է թեստից ակնկալվող արդյունքը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: